«2009թ. մենք ողջունել ենք Հայաստանի և Թուրքիայի նախագահների կողմից արձանագրությունների նախաձեռնումը եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից դրանց ստորագրումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը` հավելելով, որ և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի համար պետական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էական նշանակություն ունի: Դեսպանը նաև վստահեցրել է, որ այս գործընթացներում իրենք իրենց ջանքերն են ներդնելու: